Ազատ խոսքՄամուլ

Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից. Տաթև Այվազյան

Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից. Տաթև Այվազյան

Լրագրող Տաթև Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դավաճա´ն խզբզանք, դու´ չես տիրապետում իրավիճակին, դու´ չունես այլևս իշխանություն այս երկրում և անգամ քո աշխատասենյակում: 

Ի աջակցություն ցուցարարների ես դուրս եմ գալիս ոստիկանության հասարակական խորհրդի կազմից: Այդ կառույցը այլևս պատկանում է կապիտուլյանտ դավճանին, իսկ իր քմահաճույքները բավարարողները, գործընկերներիս նկատմամբ բռնի ուժ կիրառողները, պատվերով «մարդ ծեծողները» թուրքի հպարտություն են:

Այսօր ոստիկանության դրսևորումները պարզապես խայտառակություն էին, եթե լինեմ հակիրճ: Երևանի կենտրոնում բիրտ ուժ կիրառելով և բերման ենթարկելով տասնյակ հայրենասեր հայորդիների, ընդդիմության, ինչպես նաև լրագրողների:

berman entarkel

Ցուցումը մեկն էր` վախեցնել հայրենասեր հասարակությանը և ընդդիմությանը, բայց այդպես էլ չհաջողվեց որևէ ձևով ընկճել այն մարդկանց, ովքեր հանուն բզկտված հայրենիքը փրկելու համար են այսօր պայքարի ելել:

Հ.Գ Տուն մտնելուց ձեր կանանց ու երեխաներին կպատմեք, որ հայրենիքը թուրքին վաճառածին եք պաշտպանում և դրա դիմաց ստանում աշխատավարձ: Ձեր երեխաները ամեն օր պետք է գիտակցեն, որ դուք ծառայում եք թուրքին»:

Կիսվել նյութով