Մտահոգները թող գնան սառը ջուր խմեն․ Ծառուկյանը՝ Գևորգ Պետրոսյանի խմբակցությունից դուրս գալու մասին
Մտահոգները թող գնան սառը ջուր խմեն․ Ծառուկյանը՝ Գևորգ Պետրոսյանի խմբակցությունից դուրս գալու մասին
Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հարցին՝ կապված Պետրոսյանի կայացրած որոշման հետ, պատասխանեց․
«Իմ համար ոչ մի քայլն անակնկալ չէ, ես ամեն ինչն էլ գիտեմ, ամեն ինչից տեղյակ եմ։ Ովքեր մտահոգ են, թող գնան սառը ջուր խմեն»,- ասաց նա։
Օրերս Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից։
«Շնորհակալ եմ ԲՀԿ խմբակցության իմ սրտացավ գործընկերներին համատեղ աշխատանքի համար…»,- ասել էր պատգամավոր Պետրոսյանը տարածած հայտարարության մեջ։
Տեսանյութը ստորև