Մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Մերկասառույցի պատճառով շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել. վարորդն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոց
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 17:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում մերկասառույցից չմշակված ճանապարհին Ford մակնիշի շտապօգնության ավտոմեքենան դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 կողաշրջված վիճակում սահելով հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատն ու ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատի փրկարարները:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանը, Մայիս Բադոյանն ու Միշա Ստեփանյանը: Վերջիններս պարզում են՝ արդյոք վթարի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ:
Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Պարզվում է նաև, թե որ բժշկական կենտրոնի հաշվեկշռում է հաշվառված նշված ավտոմեքենան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այն պատկանում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնին: