Մամուլ

«Վաղը առավոտյան 08.00-ից լինելու եմ օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին՝ մեկնել Մոսկվա». Արսեն Բաբայան

«Վաղը առավոտյան 08.00-ից լինելու եմ օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին՝ մեկնել Մոսկվա». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վաղը առավոտյան 08.00֊ից լինելու եմ «Զվարթնոց» օդանավակայանի մոտ և արգելելու եմ դավաճանին մեկնելու Մոսկվա։

Միացիր ինձ և միասին կանխենք մեր հայրենիքի կործանումը:

Հայաստանի ու Արցախի շահերի դեմ ընդունվող ցանկացած որոշում ճանաչվելու է ոչ լեգիտիմ, մերժվելու է հայ ժողովրդի կողմից, չի վավերացվելու ու չեղարկվելու է իշխանափոխությունից հոտո։

pashinyan inqnatir

Այդ հանդիպման արդյունքները կարող են վերածվել «նոյեմբերի 9»–ի կապիտուլյացիայի շարունակության։ Ենթադրյալ համաձայնության բոլոր կողմերին զգուշացնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանը և Արցախը, չունի համապատասխան մանդատ:

Կոչ եմ անում ՀՀ քաղաքացիներին տեր կանգնել մեր երկրին ու թույլ չտալ դավաճանության հաղթարշավ և գալ օդանավակայան։Մեր երկրի աղետալի ընթացքը կանգնեցնելու միակ տարբերակը դավաճան իշխանության հեռացումն է»։

Կիսվել