Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները․ պաշտոնական
Հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները․ պաշտոնական
Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։
Այս թեմաներով շփումները շարունակվում են։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները Նախիջևանի սահմանին հանդիպել են։
Սա թվով երկորդ հանդիպումն է, որն անց է կացվել խիստ գաղտնիության պայմաններում: