Մամուլ

Իմ հետ ամեն ինչ կարգին է, ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու. Սոֆյա Հովսեփյան

Իմ հետ ամեն ինչ կարգին է, ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու. Սոֆյա Հովսեփյան

Հարգելիներս, մամուլում լուր է տարածվել այն մասին, որ երեկ ՝ իմ հայտարարությունից հետո, Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով ախօրեին հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին:

Նա, մասնավորապես, հավելել է. «Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց:

Սոֆյա Հովսեփյան

Ինձ հետ ամեն ինչ կարգին է, ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ:

Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար:

Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու:

Պապս կասեր «Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»:

Կիսվել էջում