ՄամուլՏեսանյութ

Գնդապետը բռունցքով հարվածում է լրագրողին․ քաշքշուկ ուղիղ եթերում (Տեսանյութ)

Գնդապետը բռունցքով հարվածում է լրագրողին․ քաշքշուկ ուղիղ եթերում (Տեսանյութ)

Մի  խումբ զինծառայողների ծնողներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Վազգեն Սարգսյանի ինստիտուտի դիմաց։ Ինչպես բազմաթիվ այլ լրատվամիջոցներ, 24News-ը ևս ուղիղ հեռարձակում էր ապահովում բողոքի ակցիայի վայրից։

Այդ ընթացքում լրագրողներին է մոտենում ՊՆ գնդապետի համազգեստով մեկն ու պահանջում դադարեցնել ուղիղ հեռարձակումը։ Մեր օպերատորը, սակայն, պատասխանում է, որ պատրաստ է անջատել խմբագրության հետ կապվելուց հետո։

Այս պատասխանը չի բավարարում ՊՆ-ի չներկայացած գնդապետին, որը բռունցքներով հարձակվում է 24News-ի օպերատորի վրա։

pn gndapet

24News-ը հրավիրում է պատկան մարմինների՝ հատկապես պաշտպանության նախարարության ուշադրությունը այս փաստի վրա ու պահանջում, որպեսզի լրագրողական գործունեությանը խոչընդոտելուն ուղղված այս պահվածքը ստանա համարժեք գնահատական։

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով