Աշխարհ

«Հունաստանը մի դռնից մյուսն է գնում՝ սուտ տարածելով». Թուրքիայի ՊՆ

«Հունաստանը մի դռնից մյուսն է գնում՝ սուտ տարածելով». Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Հունաստանին մեղադրել է «սուտ տարածելու» մեջ, գրում է ekathimerini հունական թերթը:

Hurriyet թերթի հայտարարության մեջ Աքարը Հունաստանին մեղադրել է նրանում, որ վերջինս «անհիմն կերպով նավիգացիոն զգուշացումներ է տալիս, ապա իրական ռազմածովային մանևրներ չեն կատարվում»:

ռազմական նավ

«Երբ մենք Հունաստանին ասում ենք՝ «եկեք խոսենք», դա տեղի չի ունենում: Նա դռնից դուռ է գնում՝ սուտ տարածելով»,-հայտարարել է Աքարը:

Հունական թերթը նշում է, որ Հունաստանը հստակ հասկացրել է, որ Թուրքիայի հետ կբանակցի միայն այն դեպքում, երբ մայրցամաքային ծանծաղուտի դելիմիտացիայի հարցով առարկայական բանակցություններ ընթանան:  

Կիսվել