Մամուլ

Եթե Շուշին ամսի 5-ին են վերցրել, հայրս ի՞նչ գործ ուներ ամսի 7-ին Շուշիում

Եթե Շուշին ամսի 5-ին են վերցրել, հայրս ի՞նչ գործ ուներ ամսի 7-ին Շուշիում

News.am-ը գրում է․ Սեպտեմբերի 27-ի առավոտյան տիկին Ինեսան վերջին անգամ աշխատանքի ճանապարհեց ամուսնուն՝ Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ, գնդապետ Հովհաննես Ավագյանին: Րոպեներ անց Ստեփանակերտում լսվեցին ռմբակոծության ձայներ:

«Ինձ թվաց ամպերի գոռգոռոցն ա, աչքերս բացեցի, մայրս ասաց՝ արագ հագնվեք, պատերազմ է, իջնենք նկուղ: Հայրս հենց այդ վայրկյանին զանգեց, հարցրեց, թե ինչ ենք անում, մայրս ասաց, որ պատրաստվում ենք իջնել նկուղ, ասաց՝  ճիշտ եք անում ու անջատեց հեռախոսը»,-  NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հովհանես Ավագյանի դուստրը՝ Նելլին:

Մեկ օր նկուղում մնալուց հետո, այդպես էլ կապի դուրս չգալով ամուսնու հետ, տիկին Ինեսան երեք դուստրերի հետ որոշել է տեղափոխվել Երեւան, որպեսզի ամուսինը զորքի մասին մտածելուց բացի անհանգստության այլ պատճառ չունենա:

«Մենք եկել ենք Երեւան, հինգ օր իր հետ  կապ չունեիք, բայց երբ հետաքրքրվում էինք իր մասին, իմանում էինք, որ իր բժիշկ ընկերներից օգնություն է խնդրել, կանչել, որ գնան զինվորներին բուժեն, փրկեն: Վերջապես հինգերորդ օրը զանգեց, որ ասի՝ ամեն ինչ լավ է: Իր հեռախոսազանգերը ընդամենը վայրկյաններ էին տեւում: 

hovhannes avagyan

Մեզ ոչ մի բան չէր ասում, մայրս, որ հարցնում էր, ճի՞ շտ է, որ հաղթում ենք, ոնց որ թե լավ է վիճակներս, հայրս քմծիծաղ էր տալիս, թե հաղթում ենք, բա ինչ»,- պատմեց Նելլին:

Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալը, ով դստեր խոսքով, պետք է ծառայությունն անցկացներ հրամանատարական բունկերում, պատերազմի առաջին իսկ օրից եղել է թեժ կետերում՝  զորքի հետ միասին:

«Զորքն անգամ չգիտեր, որ հայրս փոխնախարար է: Փոշոտ վիճակում, հագուստը՝ կեղտոտ, ինչ-որ խոսակցության ժամանակ կամավորներից մեկն ասել է, թե հայրս  խելացի է, պետք է իրեն լսեն, մեջներից մի զինվորական նկատել է՝ նա փոխնախարար է, բոլորը զարմացել են, որ փոխնախարարն իրենց հետ կռիվ է տալիս»,- պատմեց Նելլին՝ հավելելով, որ պատերազմի առաջին օրերին հայրն ու մոտ 30 հոգի շրջափակման մեջ են ընկել եւ հոր ջանքերով բոլորը ողջ եւ առողջ դուրս են եկել շրջափակումից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել