Մամուլ

Վաղը 9։30 լինելու եմ Սբ. Գայանե եկեղեցում՝ թույլ չտալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոտնձգությունները. Շարմազանով

Վաղը 9։30 լինելու եմ Սբ. Գայանե եկեղեցում՝ թույլ չտալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոտնձգությունները. Շարմազանով

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Վաղը 9։30 ես լինելու եմ Սբ. Գայանե եկեղեցում՝ թույլ չտալու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Վեհափառի դեմ ոտնձգությունները։ Կոչ եմ անում ընկերներիս եւ համախոհ քույրերիս եւ եղբայրներիս միանալ մեզ։ Ձեռքներդ հեռու պահեք մեր սրբություններից»,– գրել է Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանով

Նշենք, որ ավելի վաղ Տեր Սահակ քահանա Գալստյան անունով օգտատերը հայտարարել էր, որ հունվարի 3-ին, առավոտյան 9:30 Էջմիածնում բողոքի ցույց է լինելու՝ «ուղղված Գարեգին Բ-ին գահընկեց անելուն»։

Կիսվել նյութով