Գերի Արայիկ Ղազարյանի մայրը 10 րոպեով տեսել է որդուն. չի պատկերացնում դեռ ուրա, ինչա (Տեսանյութ)
Գերի Արայիկ Ղազարյանի մայրը 10 րոպեով տեսել է որդուն. չի պատկերացնում դեռ ուրա, ինչա (Տեսանյութ)
ArmLur.am-ը գրում է․ Մեկուկես տարի գերությունից հետո երեկ հայրենիք է վերադարձել նաեւ 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը, ով մարտական դիրքը լքել էր 2019թ. օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։
Արայիկն այս պահին բուժզննում է անցնում Կանազի զինվորական հոսպիտալում: Վերջինիս առողջական վիճակի այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արայիկի մոր՝ Կարինե Ղազարյանի հետ:
Նշենք, որ Արայիկ Ղազարյանը Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի բնակիչ է։ Արայիկը 2019 թ․ օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, հայտնվել էր ադրբեջանական կողմում։
Ըստ համայնքապետի՝ գյուղում լուրեր են շրջանառվում, որ Արայիկը մառախուղի պատճառով է հայտնվել թշնամու սահմանում։ Ըստ նրա՝ 10 օր առաջ էր արձակուրդ եկել, երբեք չի դժգոհել ծառայությունից․ «Պրոբլեմներ չի եղել, գյուղում տարածված լուրեր չեն եղել, որ էրեխուն նեղություն են տվել»։
Առավել մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում