Մամուլ

Փաստաթուղթը վկայում է, որ նախօրոք տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի մասին․ Թեհմինա Վարդանյան

Փաստաթուղթը վկայում է, որ նախօրոք տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի մասին․ Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս փաստաթուղթը վկայություն է այն մասին, որ նախօրոք իշխանությունները, վստահաբար, տեղյակ են եղել լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին: Աներկբա է, որ ոչ թե օրեր, այլ գուցե և ամիսներ առաջ:

Լրջանալու և պատրաստվելու փոխարեն իշխանությունները զբաղված են եղել, թերևս, ֆեյքեր բուծելու և մանիպուլյացիաներ մշակելու գործով: Ինչո՞ւ: Որովհետև պարզ է, որ ամեն ինչ կանխորոշված էր:

voroshum

Պատերազմի ընթացքում չունեինք, ինչ խոսք, էժանագին շոուների պակաս` սկսած «իշխանական» ընտանիքից, ավարտած որոշ պատգամավորների ճղճիմ մեկնաբանություններով ու նկարներով:

Վարագույրն իջավ` այս կողմում թողնելով հազարավոր զորհեր, հազարավոր վիրավորներ, անդառնալի կորուստներ…

Ցավոք, իշխանական կրկեսը շարունակվում է…

Հ. Գ. Դեռ ինչե՜ր են ի հայտ գալու»։

Կիսվել նյութով