«Մեզ մեղադրում են ԼՂ-ում միջամտելու մեջ». Լավրով
«Մեզ մեղադրում են ԼՂ-ում միջամտելու մեջ». Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգել Լավրովի դիտարկմամբ` Արևմուտքն անհեթեթ պատճառներ կարող է հորինել՝ մեղադրելով Ռուսաստանին այլ երկրների գործերի մեջ խառնվելու համար:
«Վերջին շրջանում մեզ մեղադրում են Բելառուսում, Լեռնային Ղարաբաղում միջամտելու մեջ՝ բացառապես Արևմուտքի դեմ մեր աշխարհաքաղաքական դիրքերն ամրապնդելու համար, իբր Թուրքիայի հետ պայմանավորվել ենք այս տարածաշրջանի բաժանման մասին, որպեսզի Արևմուտքն այնտեղ չուժեղացնի իր դիրքերը։
Այսպիսին է այն վերլուծաբանների տրամաբանությունն ու հոգեբանությունը, որոնք այժմ գերակշռում են Եվրոպայում և ԱՄՆ-ում»,- ասել է նա` RT-ի եթերում: