Ալիևը Ղարաբաղը հանձնել է Ռուսաստանին․ ադրբեջանցի բլոգեր (Տեսանյութ)
Ալիևը Ղարաբաղը հանձնել է Ռուսաստանին․ ադրբեջանցի բլոգեր (Տեսանյութ)
Ադրբեջանցի բլոգեր, լրագրող Կամրան Իսմայիլովը՝ իր վերլուծական հաղորդաշարի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղյան խնդրին։
Բլոգերի կարծիքով Ալիևը Ղարաբաղը հանձնել է Ռուսաստանին։ Նա խոսում է նրա մասին, որ ադրբեջանական կողմին քիչ էր մնացել գրավել ամբողջ Արցախը, ինչու նրանք ետ կանգնեցին դրանից, և ռուս խաղապահների և հայերի հետ գնացին կոմպրոմիսի։
«Ովքեր մտածում են, որ սա Ադրբեջանի հաղթանակն էր, և ովքեր, որ նշում էին Ադրբեջանի հաղթանակը, ի՞նչն եք դուք ընկերներ նշում, որտե՞ղ է հաղթանակը։ Այն պահը, որ մենք կարող էինք գրավել ամբողջ Ղարաբաղը, Ալիևը մի գիշերվա մեջ ուղղակի ասեց, որ նա ստորագրել է խաղաղության պայմանագիր, երբ ամբողջ ադրբեջանական ժողովուրդը պատրաստ էր իրեն սատարել։
Հիմա ռուս խաղաղապահները ոչ թե Արցախի սահմանին են, այլ մեջը։ Եթե Ղարաբաղը մերն է, ապա ինչու է ռուս խաղաղապահները Արցախում։ Ովքե՞ր են ռուս խաղաղապահները, և մենք չգիտենք թե նրանք ինչ արեցին այն ժամանակ», ասել է ադրբեջանցի բլոգերը։
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում