Մամուլ

70-ամյա Ժորա պապիկը 15 տարի շարունակ կարմրախայտի մանրաձուկ է լցրել Որոտան գետը

70-ամյա Ժորա Համբարձումյանը տարիներ շարունակ կարմրախայտի մանրաձուկ է բաց թողել Որոտան գետը առանց որևէ շահ ակնկալելու:

Ժորա պապիկն արդեն 15 տարուց ավել է, ինչ անգնահատելի ներդրում ունի բնության վերականգնման գործում: Տան պայմաններում ստանալով կարմրախայտի մանրաձուկ, վերջինս այն ուղղակի բաց է թողնում գետ:

70-ամյա Ժորա

«Սկզբից մենք եղբորս հետ տանը ստանում էինք կարմրախայտի մանրաձուկ և տանում լցնում էինք Որոտան գետը, որովհետև գետը շատ էր տուժել՝ ձկնագողերը մի կողմից, անխնա օգտագործումը մյուս կողմից: Մենք որոշել էինք միասին Որոտան գետ ձուկ լցնել:

Հետագայում, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը լսել էր, որ այսպիսի գործողություններ ենք կատարում: Եկան, տեսան, որ իրոք մենք տանը ստանում ենք մանրաձուկը, տանում լցնում Որոտան գետը:

Դրանից հետո նոր ծրագիր առաջարկեցին, մենք էլ ներկայացրեցինք ու մեր ծրագիրը շահեց: Հիմա, արդեն տարեկան 15-20 հազար մանրաձուկ բաց ենք թողնում Որոտան գետը»,- պատմում է Ժորա պապիկը:

Աղբյուր՝ Econews.am

Կիսվել նյութով