66-ամյա կինը զուգարանում սպանել է իր 62-ամյա ամուսնուն
Մեծ Բրիտանիայում 66-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել իր նախկին զուգընկերոջ սպանության և նրա մարմինը շուրջ 11 ամիս թաքցնելու համար, հայտնում է BBC News-ը։
Դեպքը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։ Քննության տվյալներով՝ Արևմտյան Միդլենդսից 62-ամյա ինժեներ Ռոբերտ Քելեթը այցելել է իր նախկին զուգընկեր Շերիլ Դաունսի տուն, որը գտնվում է Հայ Ուայքոմբ քաղաքում։
Չնայած բաժանմանը, նա շարունակել է ֆինանսապես աջակցել կնոջը։
Մեղադրող կողմի պնդմամբ՝ նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Քելեթը գտնվել է զուգարանում։
Այդ պահին Դաունսը, ենթադրաբար, ծանր առարկայով մի քանի հարված է հասցրել նրա գլխին՝ պատճառելով գանգի ծանր վնասվածքներ։ Երբ տղամարդը ընկել է հատակին, հարվածները շարունակվել են։
Ստացած վնասվածքների հետևանքով Քելեթը մահացել է՝ գիտակցության չգալով։
Քննության նյութերի համաձայն՝ սպանությունից հետո Դաունսը թաքցրել է մարմինը, իսկ հաջորդ օրը օգտագործել է զոհի բանկային քարտը՝ գինի և ծխախոտ գնելու համար։
Երբ Քելեթի անհետացման մասին հայտնել է նրա գործատուն, ոստիկանները այցելել են կնոջ տուն, սակայն նա հրաժարվել է նրանց ներս թողնել՝ պնդելով, որ երկար ժամանակ չի տեսել նախկին զուգընկերոջը։
Զոհի մարմինը հայտնաբերվել է միայն 2025 թվականի սեպտեմբերին, երբ տան սենյակներից մեկը վարձակալած անձը զգացել է ուժեղ տհաճ հոտ։
Ավելի ուշ նա գտել է մարմինը, որը գտնվում էր քայքայման խորացված փուլում և ծածկված էր բրեզենտով։
Քննության տվյալներով՝ մարմինը թաքցված է եղել շուրջ 11 ամիս։ Գործի քննությունը շարունակվում է։


