Մամուլ

5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Առնվազն 13 մարդ է տուժել Չինաստանի հարավ-արեւմտյան հատվածում գտնվող Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժից։

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 5,5 մագնիտուդ։

Էպիկենտրոնը գտնվում է Գաո շրջանի Շահե գյուղի մոտակայքում։

Օջախի խորությունը 6 կմ է։ Երկրաշարժից հետո 200 մարդ տարհանվել է եւ տեղափոխվել անվտանգ վայր։

Տուժածները հոսպիտալացվել են։

Կիսվեք ձեր էջում