Մամուլ

30-հազարանոց հավաք Լոս Անջելեսում՝ Նիկոլ Փաշինյանի պատվին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «30-հազարանոց հավաք Լոս Անջելեսում՝ Նիկոլ Փաշինյանի պատվին։ «Հրապարակը» տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցին ընդառաջ՝ լոսանջելեսյան տեղի կառույցներն ու կազմակերպությունները ջանք ու եռանդ չեն խնայում Հայաստանի վարչապետի այցն առավել տպավորիչ դարձնելու համար։

«Հրապարակը» տեղեկացավ, որ Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոս Բայբուրդյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի այցի հետ կապված հանձնաժողով, որում ընդգրկված են տեղական խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ ավանդական 3 կուսակցություններից՝ ՀՅԴ, ռամկավարներ եւ հնչակյաններ, բարեգործական միություններից, տեղի առաջնորդարանից։

Հիմնական միջոցառումը նախատեսված է անցկացնել Լոս Անջելեսի քաղաքապետարանի դիմաց՝ «Գրանդ պարկ» կոչվող տարածքում։ Այն է՝ հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Լոս Անջելեսի հասարակության միջեւ, եւ ակնկալվում է 20-30 հազար մարդու ներկայություն։

Նախատեսված են մի քանի այլ հանդիպում-միջոցառումներ եւս, բայց դրանք լինելու են կարճատեւ՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում 1 օր է անցկացնելու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով