Մամուլ

«21-րդ դարը կարող է դառնալ Հայաստանի դարը, զարմանալու ոչինչ չկա»․ Արմեն Սարգսյանի սյունակը հեղինակավոր «The World» հանդեսում

«21-րդ դարը կարող է դառնալ Հայաստանի դարը և այստեղ զարմանալու ոչինչ չկա»։ Հեղինակավոր «The World» հանդեսում հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի սյունակը՝ իր անցած ճանապարհի ու կյանքի տարբեր փուլերի և ապագա աշխարհի զարգացման միտումների մասին:

«Հայաստանը յուրահատուկ է: Այստեղ մինչ օրս զգացվում են հնագույն քաղաքակրթությունների հետքերը, միևնույն ժամանակ, այն ներդաշնակորեն համահունչ է գլոբալիզացիայի և ցնցող փոփոխությունների աշխարհին, և այստեղ հակասություն չկա: Վերապրելու հազարամյա փորձը թափառում է նրա արյան մեջ, իսկ մշակույթների ներդաշնակ համաձուլվածքը, հոգևոր հարստության ոսկին սնում են երկրի հոգին:

Լսել եմ՝ շատ քաղաքական գործիչներ սկսել են խոսել այն մասին, որ 21-րդ դարը կարող է դառնալ Հայաստանի դարը: Եվ այստեղ զարմանալու ոչինչ չկա: Հզոր ազգը, որն ինչ-որ մի ժամանակ հայտնվել էր ոչնչացման եզրին, կարողացել է ոչ միայն ողջ մնալ, այլև ոտքի կանգնել և կառուցել սեփական երկիրը: Հետևում է մնացել սեփական «ես»-ի համար հազարամյակներիի պայքարն այս բազմադեմ և բազմալեզու աշխարհում:

Գուցե և հենց այն պատճառով ենք ողջ մնացել, որ մշտապես փնտրել ենք ավելին, քան նյութական կյանքն է: Ոգին եղել է ամենից բարձր, իսկ այն դուրս է ժամանակից և տարածությունից: Այդ իսկ պատճառով Հայաստանը հնագույն և, միևնույն ժամանակ, երիտասարդ ու ժամանակակից երկիր է»:

Կիսվել էջում