Մամուլ

2-ամյա երեխան բակում խաղալիս է եղել, գայլը հարձակվել է. նոր մանրամասներ

Ինչպես արդեն հայտնել էինք այսօր՝ հուլիսի 8-ին, Սյունիքի մարզում գայլը հարձակվել է բնակիչների վրա, տուժել է 6 մարդ։

 NEWS.am-ի հետ զրույցում Գորիս համայնքի Քարահունջ գյուղի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը պատմել է, որ տուժել է նաև 2 տարեկան երեխա, որը տան բակում խաղալիս է եղել, ու գայլը հարձակվել է։

«Մեկ այլ դեպք է տեղի ունեցել, դեպի Կապան տանող ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդն իր անասուններին հանել էր այգի, մեջքով կանգնած է եղել, ու գայլը հարձակվել է։

Որդին միանգամից տարել է հիվանդանոց։ Մեր գյուղից միայն այս դեպքն է եղել, սակայն լսել եմ, որ Գորիսի տարբեր հատվածներում են գայլերը հարձակվել»,- նշեց Ավետյանը։

Գյուղի վարչական ղեկավարը փոխանցեց, որ բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Կիսվեք ձեր էջում