Ողբերգական դեպք Եգիպտոսում․ 27-ամյա երիտասարդ է մահացել
Եգիպտոսում ողբերգական դեպք է գրանցվել․ 27-ամյա Կիրիլոս Վադին մահացել է սեփական հարսանիքից կարճ ժամանակ անց։ Այս մասին հայտնում է The Daily Tribune-ը։
Հարսանեկան արարողության ավարտից հետո երիտասարդը հանկարծակի վատացել է և կորցրել գիտակցությունը։
Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Նախնական տվյալներով՝ Կիրիլոս Վադիի մահը վրա է հասել հանկարծակի սրտի կանգի հետևանքով։
Երիտասարդի հուղարկավորության արարողությունն անցկացվել է Ալ-Քոշեի Աբու Սեյֆեյն եկեղեցում։ Հրաժեշտի արարողությանը մասնակցել են նրա ընտանիքի անդամները, ընկերները, հարազատներն ու համագյուղացիները։
Կիրիլոս Վադիի անսպասելի մահը ծանր հարված է եղել նրա ընտանիքի և մտերիմների համար։
Դեպքի մանրամասներն ու երիտասարդի մահվան հանգամանքները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում։


