Անչափահասներին կարգելվի օգտվել սոցցանցերից
Ղազախստանի միապալատ խորհրդարանը՝ Քուրուլթայը, առաջնահերթ կարգով պետք է քննարկի օրենքի նախագիծ, որով նախատեսվում է արգելել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է Ղազախստանի կառավարությունը։
Նախագահ Տոկաևը հայտարարել է, որ աջակցում է նախաձեռնությանը և կարծում է, որ այն պետք է քննարկվի առաջնահերթ կարգով։ Քուրուլթայի անդրանիկ նստաշրջանում ունեցած ելույթի ընթացքում Ղազախստանի նախագահը նշել է, որ պետությունը դեռահասների համար պարտավոր է ստեղծել հարմարավետ և, ինչը հատկապես կարևոր է, անվտանգ ու ապահով միջավայր։
Տոկաևը նաև ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնությամբ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչ մեխանիզմներով է նախատեսվում կիրառել օրենքը և ինչպես է ապահովվելու դրա գործադրումը։


