Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վաղ առավոտյան բերման են ենթարկել «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին։ Ենթադրաբար՝ ձերբակալում են։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։
Նշենք նաև, որ վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Տեսանյութը՝ ստորև․



