Մամուլ

Օդանավակայանում կայանած օդանավը հրդեհվել է

Ղազախստանի Ալմաթի քաղաքում գտնվող օդանավակայանում կայանված օդանավերից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի հետևանքով երեք մարդ տուժել է։

Հրդեհված օդանավը պատկանել է FlyArystan ավիաընկերությանը։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 28-ին, երբ օդանավում իրականացվել են պլանային տեխնիկական սպասարկման աշխատանքներ։

Տեխնիկական աշխատանքների ընթացքում օդանավում տեղային այրում է սկսվել, որը օդանավակայանի վթարային ծառայության աշխատակիցների կողմից օպերատիվ կերպով մեկուսացվել և մարվել է։

Տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Մասնագետներն այս պահին գնահատում են միջադեպի հետևանքների և վնասների ծավալները։

Համապատասխան ծառայությունները պարզում են դեպքի բոլոր հանգամանքներն ու մանրամասները, ինչպես նաև փորձում են պարզել հրդեհի բռնկման պատճառները։

Կիսվեք ձեր էջում