Շուշան Պետրոսյանը դասավանդելու է
Երգչուհի Շուշան Պետրոսյանը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ։ Իր ֆեյսբուքյան տեսանյութում նա հայտնել է, որ մոտ ապագայում պատրաստվում է դասավանդել Արթուր Գրիգորյանի անվան երգի ստուդիայում, որը գործում է Երգի պետական թատրոնի կազմում։
«ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը միանում է Արթուր Գրիգորյանի անվան Երգի ակադեմիայի դասախոսական կազմին։ Բարի գալուստ Արթուր Գրիգորյանի անվան Երգի ակադեմիա, սիրելի՛ Շուշան»։ Այս մասին գրված է ֆեյսբուքյան էջում։
Շուշան Պետրոսյանը երկար տարիներ ակտիվ ներկայություն ունի հայկական երաժշտական բեմում, և իր ստեղծագործական ուղով զգալի ավանդ է ներդրել հայ երգարվեստի զարգացման գործում։
Ստուդիայում նրա անցկացրած պարապմունքները միտված կլինեն երիտասարդ երգիչների ձայնային և բեմական կարողությունների կատարելագործմանը։


