Մամուլ

15.000 դոլարանոց թամադա՞ հարսանիքին

15.000 դոլարանոց թամադա՞ հարսանիքին

Hraparak.am-ը գրում է․ Այսօր ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ամուսնացել է իր նախկին խոսնակ Արմինե Մուրադյանի հետ:

Պսակադրությունը տեղի է ունեցել Գեղարդի վանական համալիրում, իսկ հարսանեկան արարողությունը` Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Փարավոն» ռեստորանային համալիրում:

Հարսանիքի հանդիսավարը Խորեն Լևոնյանն է, ով հայտնի է որպես «թանկարժեք» թամադա:

tort harsanekan

Որոշ տեղեկություններով, նա հարսանիքներ վարում է 10-15 հազար ԱՄՆ դոլարով:

Ժամանակին ընդդիմադիր գործիչ Պապիկյանի թիմակիցները արվեստի ներկայացուցիչներին մեղադրում էին իշխանական հարսանիքներին մասնակցելու մեջ:

Կիսվել նյութով