Մամուլ

Խոշոր հրդեհ Մասիվում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ, որոնք պարեկների հետ տարհանել են բնակիչներին

Խոշոր հրդեհ Մասիվում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ, որոնք պարեկների հետ տարհանել են բնակիչներին

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:45-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի 1-ին նրբանցքի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք, ու Ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոնի խումբը:

ain

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել օպերատիվորեն ժամանած ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Սթաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Նույն վաշտի ավագ պարեկ Անդրանիկ Մկրտչյանն ու կրտսեր պարեկ Սլավա Մալխասյանը հրշեջների և մի քանի քաղաքացիների օգնությամբ շենքից տարհանեցին բնակիչներին, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի նախ կանխեն 5-րդ շենքի տանիքում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն, ինչը նրանց հաջողվեց:

shenqi bnakichner

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին. «Եթե հրշեջները մի քիչ ուշանային, կրակը կտարածվեր և ամբողջ շենքի տանիքը կվերածվեր մոխրակույտի: Պարեկներին հալալ էր, հրշեջ-փրկարարների, թաղի մի քանի երիտասարդների հետ տարհանեցին բնակիչներին, և մեր տեղեկություններով էլ, տուժածներ չկան»:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է:

Այս պահին հրշեջներին հաջողվել է կրակը մեկուսացնել, նրանց կողմից էլ կատարվում են հետախուզական աշխատանքներ՝ տանիքում կրակի թաքնված օջախներ հայտնաբերելու ուղղությամբ:

Կիսվել էջում