Մամուլ

15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով կապիտանը երկու ամսով կալանավորվեց

15 զինվորի կյանք խլած հրդեհի գործով կապիտանը երկու ամսով կալանավորվեց

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի գործով մեղադրյալ կապիտան Եղիշե Հակոբյանին, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահ, 2 ամսով կալանավորվել է:

Այս մասին Bavnews.am-ը տեղեկացավ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանից:

Նա նշեց, որ որոշումն անօրինական է եւ իրենք այն բողոքարկելու են:

Հիշեցնենք, որ հայտնի էր դարձել, որ նախաքննական մարմինը պատրաստվում է կալանքի տանել Ազատ գյուղի ողբերգական հրդեհի դեպքով սպային՝ Եղիշե Հակոբյանին, որը բենզինը լցրել էր և վառարանը վառել, ինչի հետևանքով կացարանում հրդեհ էր բռնկվել:

Նշենք, որ սպան գտնվում էր Մուրացան զինվորական հոսպիտալում:

Share