Մամուլ

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել

4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգում, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գյոքսուն քաղաքից 4 կմ հարավ-արևելք, օջախը՝ 2 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

Նախօրեին հայտնել էինք, որ Թուրքիայի իշխանությունները գնահատել են փետրվարի 6-ի երկրաշարժի և դրան հաջորդած հետցնցումների վնասի չափը։ Նշվում էր, որ զոհվել է ավելի քան 48 հազար մարդ. Թուրքիայի տնտեսությանը հասցվել է մոտ 104 մլրդ դոլարի վնաս:

Կիսվել էջում