Օգտակար

15 ճշմարտություն, որը հարկավոր է անպայման պատմել դստերը, քանի դեռ նա չի սկսել ապրել չափահաս կյանքով

15 ճշմարտություն, որը հարկավոր է անպայման պատմել դստերը, քանի դեռ նա չի սկսել ապրել չափահաս կյանքով։ Այս աշխարհն այնքան էլ հիասքանչ չէ, ինչպես գրում են ռոմանտիկ գրքերում կամ ցույց տալիս լիրիկական ֆիլմերում և արքայադուստրերի մասին մուլտֆիլմերում։

Եվ մեր դուստրերը պետք է դրա մասին իմանան։

Նրանց այս պահից սկսած տեղեկացրեք, որ ուզեն թե չուզեն, իրենց վիճակված է կյանքում առնչվել բազմաթիվ դժվարությունների ու անգամ անախորժությունների հետ։ Կարևորը, որ նրանք պատրաստ լինեն ու սովորեն այդ խոչընդոտները հաղթահարել։

15 ճշմարտություն, որը հարկավոր է անպայման պատմել դստերը, քանի դեռ նա չի սկսել ապրել չափահաս կյանքով։

Երջանկությունը փողի մեջ չէ

Ոչ էլ մասնագիտական նվաճումների։ Անհրաժեշտ է սովորել երջանիկ ապրել՝ ի հեճուկս ամեն ինչի

Զգույշ եղեք տղամարդկանց հետ հարաբերություններում

Հիշեք, որ տղամարդու հաճելի ժպիտն ու լավ շարժուձևը կարող են ընդամենը սառը հաշվարկը քողարկելու միջոց լինել։

Սերը միշտ չէ, որ երջանկացնում է

Ամեն մի հարաբերությունից հարկավոր է դասեր քաղել, սովորել չհիասթափվել սիրուց ու շարունակել որոնումները։

Ոչ մի տղամարդ իրավունք չունի ձեռք բարձրացնել կնոջ վրա

Ինչպես նաև վիրավորել նրան ու ստորացնել։ Ձեր դուստրը պիտի սովորի սիրել ինքն իրեն ու խուսափի անառողջ հարաբերություններից։

Չարժե վստահել առաջին պատահած մարդուն ու կյանքը պատմել

Վստահությունը պետք է վաստակել։ Ձեր դստերը սովորեցրեք ականջալուր լինել սեփական կանխազգացմանը ու ոչ մեկին թույլ չտալ իրեն խաբել։

Պետք է սովորեցնել դստերը, որ կարողանա ճիշտ ընտրել ընկեր(ուհի)ներին

Իսկական ընկերը պիտի միշտ ընկերոջ (ընկերուհու) կողքին լինի ինչպես ուրախության, այնպես էլ՝ տխրության պահերին։ Իսկական ընկերությունը ճակատագրի նվեր է։

Ուժեղ կանայք լաց են լինում

Ձեր դուստրը պիտի իմանա, որ հարկ եղած դեպքում պետք է ազատություն տա զգացմունքներին, ստիպի, որ շրջապատն իրեն ընդունի այնպիսին, ինչպիսին ինքը կա։ Կնոջ առողջ զգացմունքներն անչափ կարևոր են։

Արտաքինը երկրորդական է

Ամենակարևորը ներքին գեղեցկությունն է, հարուստ ներաշխարհը, որը լույս է ճառագում իր շուրջն ու գեղեցկացնում կնոջը, անգամ, երբ երիտասարդությունն անցնում է։

Չպետք է տուրք տալ ամբոխին

Ինչ-որ բան ձեռնարկելուց առաջ նախ պիտի մտածել հետևաքների մասին ու շատ չկարևորել հանրային կարծիքը, քանի որ ամեն մարդ միայն սեփական արարքների համար է պատասխանատու։

Չպետք է առանձնապես կարևորել ուրիշների խոսքերն ու տեսակետը

Մեծ է հավանականությունը, որ ձեզ քննադատողները ցածր ինքնագնահատական ունեն։ Սեփական ուժերին անսալը հաջողության առաջին գրավականն է։

Մարդիկ միշտ չէ, որ ճշմարտությունն են ասում

Պետք է փորձել արագ բացահայտել սուտն ու կեղծիքը, սովորել տարբերել ցորենը որոմից։

Չարժե անձնական կյանքը մանրամասներով ի ցույց դնել սոցցանցերում

Խուսափեք ձեր անձնական կյանքի կարևոր բաները լայն շրջանակների սեփականությունը դարձնելուց։ Չարժե ավելորդ անգամ չարություն ու նախանձ հարուցել սեփական անձի հանդեպ։

Լիարժեք երջանկություն երբեք չի լինում

Եթե ձեր կյանքում ինչ-որ բան է պակասում, որ ձեզ իսկապես երջանիկ զգաք, մտածեք, որ շատերը չունեն այն, ինչին դուք հասել եք։ Գոհունակություն հայտնեք ճակատագրին ու Աստծուն նրա համար, ինչ ունեք։

Սովորեցրեք ձեր դստերը կյանքի առաջնահերթությունների ցանկ կազմել

Այնուհետև հարկ կլինի հետևել այդ առաջնահերթություններին և փորձել հավատարիմ մնալ դրանց։ Մշտապես մտքում պահեք ձեր նպատակներն ու հետևեք սեփական կյանքի ուղուն

Պետք է հարգել ուրիշներին և ինքն իրեն

Այդ առումով առաջին քայլը սեփական անձը, արտաքինը սիրելն է, ինչպես նաև սեփական բնավորության առանձնահատկությունների հետ հաշվի նստելը։

Կիսվեք էջում