ԺամանցՕգտակար

9 բան, որ երբեք չպետք է ասել դստերը

9 բան, որ երբեք չպետք է ասել դստերը։ Ծնող լիենելն ու երեխա դաստիարակելն առհասարակ բարդ է: Աղջիկների դաստիարակությունը տարբերվում է տղաների դաստիարակությունից:

Ներկայացնում  ենք 9 բան, որ դուք երբեք չպետք է ասեք ձեր դստերը:

1. «Հերիք է լաց լինես»

Յուրքանչյուր մարդ էլ ունենում է որոշակի ապրումներ, որոնք շատ բարդ են և դառնում են արցունքների պատճառ: ՉԻ կարելի արգելել նրան լաց լինել, դա բնական երևույթ է: Արգելելը նրա մոտ կարող է առաջացնել այնպիսի տպավորություն, որ ինքը թույլ է, սակայն արցունքները բացարձակապես թուլության նշան չեն:

2. «Մի արա այդպես բոլոր տղաներին կվախեցնես»

Շատ սխալ է աղջկան դաստիարակել այն մոտեցումով, որ ինքը պետք է ինչ-որ բան անի տղաներին հաճոյանալու համար և չանի ինչ-որ բան, ինչը կարող է նրանց դուր չգալ կամ վանել: Նա չպետք է որոշումներ կայացնի տղաների մաիսն մտածելով:

3. «Դու դա սխալ ես անում, թող ես անեմ»

Թույլ տվեք նրան ինքնուրույն լինել: Անգամ եթե նրա մոտ սկզբում չի ստացվում կամ վատ է ստացվում: Նա պետք է ինքը փորձր, որպեսզի ստացվի:

4. «Քա՞շ ես հավաքել»

Չի կարելի աղջկան ճնշել ավելորդ քաշի թեմայով: Նրա մոտ մանկուց կարող են բարդույթներ առաջանալ, որոնք այդպես էլ չեն անցնի ողջ կյանքի ընթացքում:

5. «Դա աղջիկների համար չէ»

Չի կարելի առաջնորդվել կարծրատիպերով: Մի կողմ դրեք «աղջկական» կամ «տղայական» զբաղմունք հասկացությունները: Թող զբաղվի նրանով, ինչն իրեն հետաքրքիր է:

6. «Դու այնքան ծույլ ես»

Պետք չէ քննադատել սեփական դստերը: Ասելով, որ նա ծույլ է, դուք նրան չեք մոտիվացնի: Ավելի լավ է փորձեք հետը խոսել, վերլուծել իրավիճակն ու մոտիվացնող մի բան գտնել:

7. «Դու պարզապես ծիծաղելի ես»

Եթե ձեր դուստրն ինչ-որ բանով անհանգստացած է, իսկ դուք կարծում եք, որ դա այնպիսի բան չէ, ինչի համար արժի անհանգստանալ, միևնույն է մի ասեք, թե ինքը ծիծաղելի է: Այդպիսով դուք չեք հարգում և չեք կարևորում նրա զգացմունքները:

8. «Հերիք է ուշադրություն պահանջես»

Պարզապես չի կարելի նման բան ասել: Որպես ծնող դուք պետք է լսեք և աջակցեք ձեր դստերը, երբ նա խոսելու, կիսվելու կարիք ունի: Նման արտահայտություններ անելով, դուք նրան վանում եք, ինչից հետո նա այլևս երբեք չի ցանկանա ձեզ վստահել:

9. «Ինչու չես կարող լինել քո քրոջ/եղբոր պես»

Երբեք մի համեմատեք ձեր դստերն ինչ-որ մեկի հետ, հատկապես նրա քրոջ կամ եղբոր: Այդպես դուք թշնամանք եք սերմանում երեխաների միջև: Նա չպետք է որևէ մեկին նմանաակի, նա պետք է ինքն իր ուղին կառուցի:

Աղբյուր՝ mediamag.am

Կիսվել նյութով