Մամուլ

12-ամյա աղջկա սպանության կասկածանքով 12-ամյա տղան ձերբակալվել է

Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասի Վրանգել գյուղում բնակելի շենքերից մեկի ձեղնահարկում հայտնաբերվել է 12-ամյա աղջկա դի՝ բռնի մահվան նշաններով։

Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչությունը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։

Քննության տվյալներով՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է 12-ամյա տղա։

Ներկայում քննիչները քննարկում են նրան մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելու հարցը՝ դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու նպատակով։

Փորձագետները պետք է գնահատեն նրա հոգեկան վիճակը և պարզեն՝ արդյոք նա գիտակցել է իր գործողությունների բնույթն ու հնարավոր հետևանքները։

Բացի այդ, իրավապահ մարմինները քրեական գործ են հարուցել նաև անփութության հոդվածով։

Քննության շրջանակում գնահատական կտրվի կանխարգելման համակարգում ներգրավված պաշտոնատար անձանց գործողություններին կամ հնարավոր անգործությանը։

Քննչական կոմիտեից նշել են, որ քննությունը նպատակ ունի ոչ միայն պարզել դեպքի բոլոր հանգամանքները, այլև հասկանալ այն պատճառներն ու պայմանները, որոնք կարող էին նպաստել նման ծանր հանցագործության կատարմանը։

Հետաքննության օպերատիվ աջակցությունն իրականացնում են Ռուսաստանի ՆԳՆ Պրիմորիեի երկրամասի աշխատակիցները։

Կիսվեք ձեր էջում