«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության պատգամավորներ Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը։
Նրանք հետաքրքրվել են տուժած կնոջ առողջական վիճակով, մաղթել շուտափույթ ապաքինում և իրենց աջակցությունը հայտնել նրան ու ընտանիքի անդամներին։
Կուսակցությունից նշում են՝ «Ուժեղ Հայաստանը» կարևորում է յուրաքանչյուր քաղաքացու անվտանգությունն ու պաշտպանվածությունը և ևս մեկ անգամ ընդգծում, որ Հայաստանի համար խաղաղությունը պետք է լինի առանց զիջումների։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը ներխուժել էր Անի Ավետիսյանի տուն և կրակոցներ արձակել նրա ուղղությամբ։
1987 թվականին ծնված կինը ստացել էր ծանր հրազենային վնասվածքներ, իսկ նրա երկու անչափահաս երեխաները նույնպես վնասվածքներ էին ստացել։
Անի Ավետիսյանը մի քանի վիրահատության է ենթարկվել, իսկ նոյեմբերի 2-ի տվյալներով՝ սպասում է հերթական՝ երրորդ վիրահատությանը։



