Ինքնասպան եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին
ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինվորին հասցրել են այդ քայլին։
տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ։
Պարբերաբար զինվորի արժանապատվությունը նսեմացրել են ինչից դրդված նա ինքնասպանության է գնացել։
Դեպքով կար ձերբակալված անձ եւ քիչ առաջ հայտնեցին, որ դատարանի որոշմամբ, վերջիններս կալանավորվեցին։
Նշենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է հոկտեմբերի 31-ին N զորամասում զինծառայողի դին հրազենային վնասվածքով հայտնաբերելու մասին։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննություն է ընթանում։


