Հոկտեմբերի 24-ի սարսափելի վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից
Երևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած երեխաներից 1-ն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից, @ArmeniaSputnik-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից
2-ի վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր. նրանք դեռևս գտնվում են վերակենդանացման բաժնմունքում` բժիշկների հսկողության տակ, իսկ մեկինը` բավարար։
Դուրս գրվածը երեխաներից ամենափոքրն է` 11 ամսական աղջիկը, որը «Ուիգմոր» ԲԿ-ում էր։ Նա մորաքրոջ մոտ է։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։


