Հայ գործարարի կնոջն ու դստերը սպանողին ցմահ ազատազրկում տվեցին
Մոսկվայի քաղաքային դատարանը Ալեքսեյ Մելնիչուկին դատապարտել է ցմահ բանտարկության՝ 2015 թվականի փետրվարին հայազգի գործարար Խորեն Ղազարյանի կնոջ և մանկահասակ դստեր դաժան սպանության համար։ Նա պատիժը կկրի հատուկ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։
Գործի նյութերի համաձայն՝ Մելնիչուկը կողոպուտի նպատակով ներխուժել է Մոսկվայի Շաբոլովկայի շրջանում գտնվող Ղազարյանների բնակարան։ Երբ տանտիրուհին հայտնաբերել է նրան, տղամարդը հարձակվել է կնոջ վրա և դանակով առնվազն 22 հարված հասցրել։ Այնուհետև սպանել է ընտանիքի մանկահասակ դստերը, բնակարանից գողացել շուրջ 568 հազար ռուբլի և դիմել փախուստի։
Հանցագործությունը հաջողվել է բացահայտել միայն 2025 թվականին։ Մինչ այդ սպանության մեջ սխալմամբ կասկածվել էր Խորեն Ղազարյանը, որը շուրջ երկուսուկես տարի անցկացրել է տնային կալանքի տակ։
Դատարանում Մելնիչուկն ընդունել է իր մեղքը և ներողություն խնդրել։


