Տեսախցիկները ֆիքսել են երկու քույրերի՝ դեպի գետը գնալը
Ինչպես արդեն հայտնել էինք երեկ՝ հունիսի 15-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիներից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։
Ահազանգից հետո պարզվել է, որ երեխան եղել է իր քրոջ հետ։
Այսօր հայտնի են դարձել նաև նոր տվյալներ․ երեխաները ֆիքսվել են շենքի մոտ տեղադրված տեսախցիկներով, որտեղ երևում է նրանց շարժը դեպի գետի կողմը։
Մինչ այս պահը երեխաները դեռ չեն գտնվել, իսկ փրկարարական աշխատանքները շարունակվում են գետի ամբողջ երկայնքով։
Տեսանյութը ստորև․


