Անչափահասներին արգելվեց սոցցանց մտնել
Բրիտանական կառավարության ղեկավար Քիր Ստարմերը հայտարարել է, որ 16 տարեկանից ցածր բոլոր անչափահասների համար սոցիալական ցանցերի հասանելիությունը արգելվել է։
Այս մասին նա հայտնել է իր սոցցանցի էջում։ Ստարմերի խոսքով՝ ներկա իրականության մեջ տեխնոլոգիաները ներթափանցում են աճող սերնդի կյանքի բոլոր ոլորտներ, և դրա հետ համակերպվելն այլևս հնարավոր չէ։
Նա ընդգծել է, որ իրենց նպատակն է երեխաներին վերադարձնել իրենց մանկությունը։
The Times-ը նաև տեղեկացրել է, որ արգելքը տարածվելու է նաև արհեստական բանականության հիմքով աշխատող չաթ-բոթերի վրա։


