ԺամանցՄամուլ

100 հազար դոլարանոց գրիչների հավաքածու, 25 հազար դոլարանոց «Cartier» ժամացույց. Արամ Սարգսյանի ունեցվածքը

100 հազար դոլարանոց գրիչների հավաքածու, 25 հազար դոլարանոց «Cartier» ժամացույց. Արամ Սարգսյանի ունեցվածքը

«Հանրապետություն» կուսակցության առաջին համար Արամ Սարգսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել իր հայտարարագիրը:

Նա ունի 1 հողամաս Արարատի մարզում, 1 բնակելի տուն՝ 378 քմ Երևանում: Արամ Սարգսյանը շարժական գույք հայտարարագրել է 2 ավտոմեքենա՝ «Mercedes-Benz G350» (1997թ.) և «Hyundai Tuscani 2.0» (2017թ.) մակնիշների:

Որպես թանկարժեք գույք Սարգսյանը հայտարարագրել է 100 հազար դոլարանոց գրիչների հավաքածու, 25 հազար դոլարանոց ժամացույց և չգնահատված 16-րդ դարի ասեղնագործ սրբապատկեր:

aram sargsyan meqena

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ նա ունեցել է 16 մլն դրամ, 20 հազար դոլար եւ 5000 եվրո: «Գալիք» ՍՊԸ-ից որպես շահաբաժին 28 մլն դրամ եկամուտ է ստացել:

Սարգսյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Գալիք» ՍՊԸ-ում, 45 տոկոս՝ «Հատուկ ցեմենտ» ՍՊԸ-ում և 25 տոկոս՝ «Կավաշեն» ՍՊԸ-ում:

Կիսվել էջում