Մամուլ

10-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել․ նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

10-ամյա երեխան վրաերթի է ենթարկվել․ նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 08:40–ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Սեդրակյանը իր վարած ВАЗ 21740 մակնիշի ավտոմեքենայով Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 1.8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 10-ամյա Երվանդ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

07 avtovtar

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սահակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Կիսվել էջում