Ժամանց

10 ամենաթանկաժեք տղամարդկանց ժամացույցները աշխարհում

10 ամենաթանկաժեք տղամարդկանց ժամացույցները աշխարհում։

10. Hublot Black Caviar Bang-Այս ժամացույցը պատրասված է ոսկուց և ամբողջ մակերեսը պատված է սև ադամանդներով: Այդ բոլոր, 322 սև ադամանդները տեղադրված են ձեռքով: Ժամացույցի արժեքն է 1.000.000 դոլար:

9. Roger Dubuis Excalibur Quatuor-ամբողջապես պատրաստված է սիլիցիումից, որը, ըստ դիզայներների, առաջին նման դեպքն է պատմության մեջ: Roger Dubuis բրենդի ամենաթանկ մոդելն է և արժի 1.125.000 դոլար:

8. Jaeger-LeCoultre Hybris Mechanica à Grande Sonnerie- ժամացույցի վրա առկ է 1300 դետալ, որոնցից մի քանիսը պատասխանատու են մեղեդու համար, որ ամեն անգամ ժամը լրանալուց արձակում է Բիգ Բենը: Արժեքն է 1.474.070 դոլար:

7. Vacheron Constatin Tour de I’lle- 18 կարատանի ոսկուց և շողշողուն սաֆիրե բյուրեղապակուց պատրաստված ժամացույցը կարող է փոխել ֆոնը: Գինը՝ 1.500.000 դոլար:

6. Greubel Forsey Art Piece 1- այս աներևեակայելի էլեգանտ ժամացույցը պատրաստել է ՈՒիլլարդ Ուիգանը: Արժեքն է 1.600.000 դոլար:

5. Richard Mille Tourbillon RM 56-02 Sapphire- այստեղ միանգամայն ակնհայտ է նորարարական կորպորատիվ դիզայնը: Այս ֆանտաստիկ գեղեցկությունը կոչվում է «cabled movement» և արժեքն է 2.000.000 դոլար:

4.  Lange & Söhne Grand Complication- ներկայացնում են Laksheri և  A. Lange & Söhne ապրանքանիշերը: Ժամացույցն ունի վայրկյանաչափ, օրացույց և ցույց է տալիս լուսնի փուլերը: Արժեքն է 2.500.000 դոլար:

3. Patek Philippe Platinum World Time-այս ժամացույցը նրանց համար է, ովքեր սիրում են ազատություն և մշտապես տեղաշարժման մեջ են կամ ճամփորդում են: Այն իր գտնվելու վայրին համապատասխան կարգավորում է ժամը և արժե 4.000.000 դոլար:

2. Patek Caliber 89-աշխարհի ամենախելացի ժամացույցը: Այն կարող է ցույց տալ 33 տեսակի տվյալներ և համարվում է ռեկորդային մեխանիզմ: Ոսկյա ժամացույցը կշռում է 1կգ, բաղկացած է 1728 դետալներից և բնականաբար հարմար չէ ձեռքի կամ գրպանի համար: Արժեքն է  5.120.000 դոլար:

1. Patek Philippe Super Complication-այս ժամացույցը բաղկացած է 900 դետալից: Պատրսատումը տևել է 5 տարի: Արժեքն է 11.000.000 դոլար:

Կիսվել նյութով