ՄամուլՏեսանյութ

Օգնող չունեմ, 3 տարի է դիմում կգրեմ քաղաքապետարան, դիմումս կվերցնեն, փետ չեն տա. 83-ամյա թոշակառու տատի

Օգնող չունեմ, 3 տարի է դիմում կգրեմ քաղաքապետարան, դիմումս կվերցնեն, փետ չեն տա. 83-ամյա թոշակառու տատի

83-ամյա Ելենա Բաբայանն ապրում է Գյումրիի Թումանյան փողոցի տնակներից մեկում, որը ժամանակի ընթացքում դարձել է կիսախարխուլ։

Ելենա տատը միայնակ թոշակառու է, ժառանգներ չունի։ Ասում է`նոր տարի, թե սուրբ ծնունդ իմ համար վաղուց ամեն տոն կորցրել է իր նշանակությունը։

«Նոր տարին առաջ էր նոր տարի, որ մարդիկ ուրախ էին, հմի ժողովրդի դեմքին ժպիտ չկա, մարդիկ սիրտ չունին»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է 83-ամյա Ելենա տատը։

Տարեց կինը սոցիալապես շատ ծանր պայմաններում է ապրում, բայց ասում է` էս տարիքիս ուրիշի ձեռքին չեմ նայե, ինչքան կռնամ կապրիմ։

«Եղավ իրեք տարի է դիմում կգրեմ քաղաքապետարան, դիմումս կվերցնեն փետ չեն տա, բայց էլի չեմ նեղենա։ Ես մեր ղեկավարությունից սպասելիք չունիմ, ոչ էլ կհավատամ իրանց»,- շարունակում է միայնակ թոշակառուն։

Ելենա Բաբայանը երկար տարիներ աշխատել է որպես հաշվապահ, 95 թվականից սեփական դիմումի համաձայն կրճատվել է էլցանցից։

Մանրամասները` Oragir.News-ի տեսանյութում

Կիսվել էջում