Մամուլ

Ողբերգական դեպք՝ Երևանում. ՀՀ Քննչական կոմիտեի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Ողբերգական դեպք՝ Երևանում. ՀՀ Քննչական կոմիտեի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու դի

Shamshyan.com-ը գրում է․ Հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին Երևանի 103 շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ թիվ 17 խումբը կանչով մեկնել է Մամիկոնյանց և Շիրվանզադե փողոցների խաչմերուկ, որտեղ դրսում՝ ՀՀ Քննչական կոմիտեի հարեւանությամբ, հայտնաբերել են տղամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժին օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բաղիյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Արայիկ Դերձյանի գլխավորությամբ։

diak

Ահազանգով ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը։Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 65-70 տարեկան՝ դեռևս անձը չպարզված տղամարդու դի։Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ մահացածի ինքնությունը պարզելու համար։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել էջում