ՔՊ-ի շտաբի վրա նավթային խառնուրդով յուղաներկ են լցրել
Ռաֆիկ Հակոբի Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, 2026 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, մոտեցել է Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոց 81 հասցեում գործող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբին։
Ըստ մեղադրանքի՝ նա, իր անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված և բացահայտ մարտահրավեր նետելով հասարակության ու բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին, շտաբի աշխատակիցների նկատմամբ դրսևորել է անհարգալից վերաբերմունք, իսկ իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ՝ բացահայտ արհամարհական վերաբերմունք։
Նշվում է, որ նրա գործողություններն արտահայտվել են համակեցության կանոնների ցուցադրական անտեսմամբ․ մասնավորապես՝ նա նավթային խառնուրդով յուղաներկ է լցրել շտաբի դռանը և պատուհաններին փակցված պաստառների վրա, ինչի հետևանքով խոչընդոտվել է շտաբի բնականոն աշխատանքը։
Ռաֆիկ Հակոբի Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Տեսանյութը ստորև․


