ՄամուլՏեսանյութ

ՔՊ աջակիցը դիմակով եկել էր ինձ մոտ․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

ՔՊ աջակիցը դիմակով եկել էր ինձ մոտ․ Արթուր Վանեցյան (Տեսանյութ)

Հանրային մեծ ճնշում է լինելու, որը ստիպելու է Նիկոլ Փաշինյանին հեռանալ, հավատացեք։ Այստեղ են գալիս նաեւ նախկինում ՔՊ-ին աջակցող շատ մարդիկ, պայքարը միանշանակ թափ է հավաքել։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«ՔՊ-ականները գալիս են ու ասում, որ իրենք շատ լավ են արդեն հասկանում, որ սրանք կործանարար իշխանություններ են։ Այդ մարդիկ սակայն Ազատության հրապարակ են գալիս շատ ուշ ժամերի, գիշերային ժամերին։

vanecyan hraparak

Օրինակ՝ այսօր առավոտյան մոտավորապես 5:30-ի կողմերը դիմակով մեկը եկավ։ Որ ակնոցները մի քիչ իջեցրեց, տեսա՝ ով է, շոկի մեջ էի։ Ասեցի՝ դու ստեղ ինչ գործ ունես, ասեց՝ զզվել եմ սրանցից»,- պատմեց Վանեցյանը:

Տեսանյութը ստորև

Կիսվել նյութով