Աշխարհ

Մենք կվերացնենք Հայաստանի և աշխարհի հայերի տարածքային պահանջները Ադրբեջանից. Ալիև

Մենք կվերացնենք Հայաստանի և աշխարհի հայերի տարածքային պահանջները Ադրբեջանից. Ալիև

Շուշի քաղաքում անցկացվող ադրբեջանական սփյուռքի 5-րդ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրներից։

«Չնայած պատերազմի ավարտին, Հայաստանի տարածքային պահանջները մեր հանդեպ չեն ավարտվել։ Բայց ես վստահ եմ, որ նրանք կդադարեցնեն դա:

aliev shushi 1

Վստահ եմ, որ հետկոնֆլիկտային շրջանում մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում մենք կվերացնենք Հայաստանի և համաշխարհային հայերի տարածքային պահանջները Ադրբեջանից», – հայտարարել է Ալիևը։

Նշենք, որ Ալիևը Շուշիում ծանոթացել է վարչական շենքի կապիտալ վերանորոգման և նոր կոնֆերանսների դահլիճի կառուցման աշխատանքներին։

ilham aliev shushi
Կիսվել էջում