Շոու-բիզնես

Քերելուց բացի մեր երեխեքի մասին մտածեք. Ալեքսանդր Բաբասյանը՝ կառավարությանը

Քերելուց բացի մեր երեխեքի մասին մտածեք. Ալեքսանդր Բաբասյանը՝ կառավարությանը

Վերջին շրջանում հանրային լայն քննարկման թեմա է դարձել օրենքը, ըստ որի՝ մուգ կողային ապակիներով ավտոմեքենաների վարորդները հունիսի 1-ից կտուգանվեն:

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը ևս անդրադարձել է այս թեմային։

Նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կարճ տեսանյութ է հրապարակել՝ նշելով ՀՀ Կառավարության պաշտոնական ինստագրամյան էջին։ Տեսանյութում երևում է, որ դերասանի առջևից ընթացող մեքենայից ծուխ է դուրս գալիս և Ալեքսանդրը, դա նկատի ունենալով, գրել է.

«Քերելուց բացի մեր երեխեքի մասին մտածեք։ Պլյոնկա ախպերներ, պլյոնկից մեր երեխեքի էկոլոգիան չի պղտորվում»։

Կիսվել նյութով