Քանի մանդատ կունենան առաջատար ուժերը խորհրդարանում
ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը գրում է․ «Այս պահին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների, ինչպես նաև մի շարք հաշվարկների և բանաձևերի կիրառման արդյունքում (ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխում, ձայների փոշիացում) Ազգային ժողովի մանդատային պատկերը հետևյալն է․
61 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը,
28 մանդատ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին,
11 մանդատ՝ «Հայաստան» դաշինքին և
5 մանդատ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։
Այս թվաբանական դասավորության պայմաններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի բավարարում ընդամենը երկու ձայն՝ երեք հինգերորդ (3/5) մեծամասնություն ունենալու համար։
Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել՝ հիմնավորելու համար, թե ինչու են վերցնում մանդատները, և չշտապել հայտարարելու, թե իշխանությունը չունի այսքան կամ այնքան։
Մենք բոլորս հիշում ենք նախորդ ընտրություններից հետո հնչած նմանատիպ հայտարարությունները, հիշում ենք նաև, թե հետագայում ովքեր և ինչպես տարբեր քվեարկությունների ժամանակ աջակցեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը»։


