Մամուլ

Քանաքեռցի Տույի սպանության գործով 3 հոգի հետախուզման մեջ է․ մանրամասներ

Քանաքեռցի Տույի սպանության գործով 3 հոգի հետախուզման մեջ է․ մանրամասներ

Քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույի սպանության գործով երկու անձ կալանավորված է, երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել եւ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս քրեական գործով եւս երեք անձ է անցնում, նրանց նկատմամբ ստորագրություն է կիրառվել չհեռանալու մասին։

Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց Քննչական կոմիտեից։ 

Մեր տեղեկություններով՝ կալանավորված են նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի որդիները, որից մեկը՝ կենդանաբանական այգու նախկին փոխտնօրեն Վլադիմիր Սիմոնյանն է, որի ենթադրյալ կրակոցից էլ մահացել է քրեական հեղինակությունը։ 
 
Ի դեպ, դեպքի ժամանակ սպանվել էր նաեւ Արտուշ Սիմոնյանը։

qanaqerci tuy artush simonyan

Աժ նախկին պատգամավորի երկու որդու նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքնհամապատասխանաբար շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձի սպանությունը և ապօրինի զենք կրելը:

Արտուշ Սիմոնյանի չորս որդիներից մեկը բացակայել էր դեպքի վայրից, մյուս երեքին կալանավորել էին, սակայն մեկին հետագայում բաց են թողել` խափանման միջոցն են փոխել: Երկու որդիները շարունակում են մնալ կալանավորված:

Կիսվել էջում