ՄամուլՏեսանյութ

Քաղաքացիների մեծամասնությունը դեմ չեն թանկարժեք տոնածառի տեղադրմանը. հարցում Երևանի փողոցներում (Տեսանյութ)

Հայաստանում նոր ձևովորվող կառավարությունը վճռեց, որ այս նոր տարին ամեն ինչով տարբերվելու է մնացածներից: Արդյունքում Հանրապետության հրպարակում հայտնվեց 70 միլիոն դրամ արժողությամբ տոնածառը:

Այս հարցով կարծիքները բազբազան էին, շատերը կարծում էին, որ ուրախալի է վերջապես նոր տոնածառ տեսնելը, իսկ մի մասն էլ գտնում է, որ դա ավելորդ ճոխություն էր և կարելի էր խնայել և բարեկարգումները սկսել սոցիալական ոլորտից:

Այս առրթով ՀՀ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ տոնածառը բերվել է հենց հանրության ցանկությամբ. «Տոնածառը շատ շքեղ և գեղեցիկ կլինի: Շուտով բոլորը անձամբ կհամոզվեն դրանում»:

35 մետր բարձրությամբ տոնածառի գինը ներառում է դրա տեղափոխումը, մոնտաժը, զարդարանքները և խաղալիքները, որոնց համար գինը այնքան էլ աստղաբաշխական չէ, նշել է քաղաքապետը:

Bavnews-ը պարզելու համար տոնածառը դուր գալիսէ մեր համաքաղաքացիներին, թե ոչ` անցկացրել է հարցում: Պարզվում է քաղաքացիների մեծ մասը ուրախությամբ է ընդունել այն`համարելով նոր կյանքի խորհրդանիշ:

Կիսվել նյութով